211652_close_icon

«Մոնակոն» կգլխավորի Թիերի Անրին

views-count3622 դիտում article-date 17:39 12-10-2018
«Մոնակոյի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Թիերի Անրին: Այդ պաշտոնում «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվողը կփոխարինի Լեոնարդու Ժարդիմին, որը հոկտեմբերի 11-ին պաշտոնանկ արվեց: Այս շաբաթ Անրին կլքի Բելգիայի հավաքականը, որտեղ նա գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականն է, իսկ արդեն հոկտեմբերի 15-ին պաշտոնապես կներկայացվի «Մոնակոյում»: Մոնեգասկները Ֆրանսիայի այս առաջնությունում չափազանց անհաջող են հանդես գալիս. 9 տուրից հետո թիմը 6 միավորով գտնվում վտանգավոր գոտում՝ 18-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր