Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբի կազմում, ՄԼՍ լիգայի հերթական տուրում «ԴՍ Յունայթեդ»-ի հետ կայացած խաղի ժամանակ գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Լեգենդար ֆրանսիացին կրնկի նրբանկատ փոխանցումով գնդակը հասցեագրել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Շոն Ռայթ-Ֆիլիպսին: