Լեգենդար ֆրանսիացի խաղացող Թիերի Անրին հայտնել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Անրիի վերջին ակումբը դարձավ ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբը, որի հետ ֆրանսիացու պայմանագիրը ավարտվեց ընթացիկ տարվա դեկտեմբերի սկզբին: Բազմաիթվ խոսակցություններ էին պտտվում, որ 37-ամյա հարձակվողը կարող է վերադառնալ իր համար հարազատ դարձած Լոնդոնի «Արսենալ», սակայն Անրին որոշել է ավարտել իր կարիերան և որպես ֆուտբոլային վերլուծաբան աշխատել Sky Sports հեռուստաընկերությունում:
Իր երկարատև կարիերայի ընթացքում Անրին նվաճել է 35 թիմային և անհատական մրցանակ, ներառյալ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները:
Անրին իր կարիերայի մեծ մասը անցկացրեց «Արսենալ»-ի կազմում՝ 376 խաղում խփելով 228 գոլ: Անրին Ֆրանսիայի ազգային հավաքականի գույները պաշտպանել է 1997-2010 թթ ընկած ժամանակահատվածում և այդ ընթացքում դարձել է 51 գոլի հեղինակ: