26520 դիտում
17:48 10-10-2018
Ես և Արամ Հովհաննիսյանը որպես առաջնահերթ դրույթ ամրագրեցինք ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման առաջնահերթությունը՝ բոլոր կողմերի համար ստեղծված հավասար պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզի 5 համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ այսօր իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում առաջադրված թեկնածուների հետ, որին ներկա էր նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում մատնանշել եմ հիմնական այն սկզբունքները, որոնցով պետք է գործեն առաջադրված թեկնածուները, տարածքային կառավարման և իրավապահ մարմինները: Ընտրությունները պետք է անցկացվեն օրինականության սահմաններում՝ բարոյականության ու համակեցության բոլոր նորմերի պահպանմամբ: Հանրությունը պետք է տեսնի, որ մենք ունենք նոր իրողություն, որ ինքն ազատ է կատարել իր ընտրությունը՝ հիմքում ունենալով քաղաքական ու ծրագրային դրույթներ և ոչ մի լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր: Բոլորս պիտի գիտակցենք, որ ցանկացած պաշտոն մեզ պետք է բացառապես հանրային շահը սպասարկելու և մեր երկրում զարգացման նոր առաջնահերթություններ ապահովելու համար:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը փաստեց, որ աշխատանքային մոտ 30 տարիների ընթացքում ոստիկանությանը երբեք այնքան հզոր ու ուժեղ չի տեսել, որքան այսօր է: Այն ուժեղ է, քանի որ գործում է միայն ու միայն օրենքի սահմաններում: Չկան պահանջներ, չկան հանձնարարականներ և սուբյեկտիվ որոշումներ: Նա պատրաստակամություն հայտնեց լինել ցանկացած թեկնածուի կողքին, ով որևէ հարցում կբախվի անօրինականության դրսևորման և թեկնածուներին ու նրանց աջակիցներին հորդորեց լինել զգոն, քանի որ այսօրվանից ևեթ ոստիկանությունն իր դիրքերում է, և ամենաչնչին խախտումն իսկ օրենքի սահմաններում ընթացք է ստանալու:
Ես և Արամ Հովհաննիսյանը որպես առաջնահերթ դրույթ ամրագրեցինք ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման առաջնահերթությունը՝ բոլոր կողմերի համար ստեղծված հավասար պայմաններում: Մենք կարող ենք ունենալ նախադեպ, երբ համայնքի ղեկավար չընտրված թեկնածուի ծրագրային լավագույն դրույթները կիրագործվեն ընտրված թեկնածուի կողմից: Սա կլինի բոլորի ազնիվ նպատակների ու հանրային շահի գերակայությամբ մրցապայքար ունենալու լավագույն ցուցիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
15:03 18-05-2021
Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան
2414 դիտում
10:53 02-12-2019
Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացումը չափազանց կարևոր է․ Փաշինյան
2356 դիտում
11:21 01-03-2021
Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով. Տիգրան Ավինյան