3176 դիտում
16:50 10-10-2018
Աարոն Կոպլենդի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ի համերգին ներկայացրեց կոմպոզիտոր Աարոն Կոպլենդի երկու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հնչում էին առաջին անգամ: Համերգային երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ): Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ ունկնդրին ներկայացրեց Կոպլենդի «Ապալաչյան գարուն» սյուիտը և Կոնցերտը կլարնետի և լարային նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա) , ինչպես նաև Ռիխարդ Շտրաուսի Դուետ- կոնցերտը կլարնետի, ֆագոտի, տավիղի և լարային նվագախմբի համար, Ռաուլ Խաուրենայի «Պիացոլայի հիշատակին» ստեղծագործությունները:
Երեկոյին որպես մենակատարներ հանդես եկան նաև Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ):
Գերվասիո Տարագոնա Վալին առանձնահատուկ շեշտում է՝ հայ ունկնդիրը բացառիկ ջերմ է: Փաստի վկայությունն այն է, որ նրան համերգի ավարտին առանց «բիս»-ի բաց չթողեցին: «Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ շատ ջերմ են և հյուրընկալ: Հիանալի հանդիսատես ունեք»,-նշում է երաժիշտը:
Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիո Տարագոնա Վալին առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը: Այնուհետև որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: 2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգային փառատոնը: Փառատոը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է աշխարհի ճանաչված կլարնետահարներին և այլ երաժիշտների:
Նմանատիպ նյութեր
1167 դիտում
17:34 10-12-2014
Տեղի կունենան Ա. Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ
1733 դիտում
12:05 09-11-2016
Համաշխարհային, հայաստանյան պրեմիերաներ և մեծահամբավ մենակատարներ՝ խաչատրյանական փառատոնում
1877 դիտում
23:16 05-06-2019
Հարությունյանի փառատոնի շրջանակում հնչեցին համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ
Այս բաժնից
610 դիտում
20:39 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը
517 դիտում
20:11 01-05-2024
Գեղամ Մանուկյանը Արծվիկ Մինասյանի հետ այցելել է ձերբակալված տավուշցիներին