211652_close_icon

Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրել են ևս երեք կին

views-count15345 դիտում article-date 21:18 09-10-2018
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրող Քեթրին Մայորգայի փաստաբան Լեսլի Սթովելը հայտնել է, որ գիտի ևս երեք կնոջ մասին, որոնք պորտուգալացուն մեղադրում են նմանատիպ հանցագործության մեջ: Նրանցից մեկը նշել է, որ ֆուտբոլիստի հետ գործը փակելու համաձայնագիր է ստորագրել, ինչպես՝ Մայորգան: Ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգան պնդում է, որ Ռոնալդուն իրեն բռնաբարել է Լաս-Վեգասում՝ 2009թ. հունիսին: 2010 թվականին Մայորգան ֆուտբոլիստի փաստաբանների հետ գործը չհրապարակելու համաձայնագիր է ստորագրել: Լռության համար նա ստացել է 375 հազ. դոլար: 2018թ. աշնանը Մայորգան մանրամասն պատմել է այդ դեպքի մասին, սեպտեմբերին ոստիկանությունը վերսկսել է գործը:

Նմանատիպ նյութեր