10329 դիտում
19:36 21-12-2018
Ռուս կինը սիրեկանին չբացահայտելու համար գյումրեցի վարորդին բաղնիքում բռնաբարության փորձ անելու մեջ է մեղադրել. պաշտպանի վարկածը. Aravot.am
[url=https://www.aravot.am/2018/12/21/1003855/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR36HfTclY7B0X-NgN9DX-t5mjTrxMKoPjX3Z4XTwjlQpErXQy0h6n-1TbM]Aravot.am[/url]-ը գրում է. Գյումրիում Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացի Ե. Դ.-ին բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով կալանավորվել էր գյումրեցի 28-ամյա մի երիտասարդի՝ Հրաչյա Շահբազյանին, որը տաքսու վարորդ է։ Ռուս կինը, որը Գյումրիի ռազմաբազայի զինծառայողներից մեկի կինն է, ոստիկանության «Մուշ» բաժին էր դիմել՝ հայտնելով, որ վաղ առավոտյան իր դուռը թակել են, բացել է ու առանց նայելու, թե ով է, մտել է բաղնիք։ Իր հետեւից բաղնիք է ներխուժել անծանոթ մի երիտասարդ, ինչպես հետո առերեսման ժամանակ վկայել է՝ հենց Հրաչյան, ու դանակի սպառնալիքներով փորձել բռնաբարել իրեն։ Չի ստացվել, այնուհետեւ տարել է ննջարան, էլի չի ստացվել, տարել է հյուրասենյակ, ռուս կինը վատացել է, տղամարդը գնացել է խոհանոց՝ ջուր բերելու, այդ ընթացքում կինը հասցրել է փախչել տնից հարեւանի տուն։
Բռնաբարության փորձ անելու մեջ մեղադրվող գյումրեցի երիտասարդի հարազատները պնդում են, որ այդ օրը իրենց տղան դեպքի ժամին տանը քնած է եղել, հետո ընկերոջ հետ գնացել է հոգեհանգիստ, հետո նշանածի հետ գնացել է տարբեր օբյեկտներ՝ նշանադրության տեղը որոշելու, այսինքն` բռնաբարության փորձ անողը նա չէ:
Գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանն այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի առավոտյան 8․30-ին, սակայն տուժողը ոստիկանություն է դիմել դեպքից 6 ժամ անց՝ 14․20-ին։ Ու քանի որ կնոջ մոտ «WhatsApp»-ով պահպանված է եղել տաքսու վարորդի լուսանկարը, այն տրամադրել է ոստիկանությանը՝ ասելով, թե բռնաբարության փորձ անողը նա է: Ցուցմունքում կինը գրել է, որ այդ տղամարդը, որը իր տուն էր եկել՝ բռնաբարելու, եղել է ձմեռային գլխարկով, սակայն հարցին,թե ինչպե՞ս ճանաչեցիք, որ նա է, այն նույն տաքսու վարորդն է , որը մոտ մեկ ամիս առաջ կատարել էր իր պատվերը, ասել է՝ մազերից: Փաստաբանի համար անհասկանալի է՝ եթե գլխարկով է եղել, մազերը ո՞նց տեսավ:
Ռուս կնոջ տանը Հրաչյա Շահնազարյանի որեւէ մատնահետք չի հայտնաբերվել, անգամ այն բաժակի վրայից, որով, ըստ տուժողի, Հրաչյան իրեն ջուր է բերել, նրա մատնահետքը չեն գտել: Հիմա նաեւ ԴՆԹ փորձաքննության են ենթարկելու, որ պարզեն՝ առհասարակ Հրաչյան այդ բաժակին իր կյանքում կպե՞լ է, թե՞ ոչ, նա սիրով տրամադրել է արյան նմուշ՝ վստահ լինելով, որ որեւէ կապ չի կարող լինել, քանի որ այդ կնոջ բնակարանում ինքը չի եղել: Փաստաբանի խոսքով՝ «տուժողի ցուցմունքը հեքիաթի ժանրից է»: Անհասկանալի է այն, թե ինչու է կինը նախ անծանոթ տղամարդու առաջ դուռ բացել ու ինքը գնացել բաղնիք՝ լոգանք ընդունելու: Կինը ցուցմունքներում, ըստ փաստաբանի, նշել է, որ մտածել եմ ամուսինս է, դրա համար դուռը բացել եմ:
Փաստաբանը դժգոհեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառում են կալանքը՝ այն հիմքով, որ կարող է քրեական գործի վրա ազդեցություն ունենալ. «Գոնե մեկ փաստական տվյալ չկար, ինչից կարող էին ենթադրել, որ իմ պաշտպանյալը կարող է խոչընդոտել: Այն դեպքում, երբ ոչ թե խոչընդոտ կա գործի քննությանը, այլ մենք օգնել ենք, տրամադրել ենք նմուշներ»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/21/1003855/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR36HfTclY7B0X-NgN9DX-t5mjTrxMKoPjX3Z4XTwjlQpErXQy0h6n-1TbM]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2936 դիտում
17:14 09-12-2015
25-ամjա Շուշանը սիրեկանին կասկածելով իրեն դավաճանելու մեջ՝ խանդի հողի վրա նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
2313 դիտում
13:14 04-11-2016
Բուլղարիայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին Եվրոպան կիբերհարձակումների միջոցով պառակտելու փորձ անելու մեջ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»