211652_close_icon
views-count10512 դիտում article-date 15:07 08-04-2015

29-ամյա երիտասարդը պնդում է, որ եզդի հարևանները իրեն հայհոյել են, ծեծել և մեղադրել բռնաբարության մեջ

Արարատի մարզի Ռանչպար գյուղի 1/ա փողոցի 13 տան բնակիչ, 29-ամյա Արսեն Ալեքսանյանին իրա եզդի հարևանները բահով, փայտով ծեծել են, հայհոհել, այնուհետեւ մեղադրել են բռնաբարության մեջ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արսենը: Խոսելով մանրամասների մասին՝ պատմեց. «2014թ.-ի հուլիսի 22-ին իմ տան հողամասում հավաքել էի բերք՝ շուկա տանելու նպատակով իմ համագյուղացի հարևան Բորիսի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում տան բակ եկավ իմ հարևան, 32-ամյա Զեյթուն Թեյմուրյանը, նա հաճախ էր այցելում ինձ, քանի որ ես մենակ էի ապրում: Ես նրան ասացի՝ հեռացիր, վաղը կգաս, հիմա զբաղված եմ: Նա հեռացավ և մոտ 20 րոպե անց կրկին վերադարձավ, ես նրան քշեցի իմ բակից: Մոտ 10 րոպե անց իմ տան բակ եկավ Զ. Թեմուրյանի հայրը՝ Սամանդ Թեմուրյանը՝ ոչ սթափ վիճակում և ասաց, թե ինչ է անում իմ դուստրն այս ժամին քո տանը և հայհոյեց, իմ տան բակում գտնվող բահի պոչով 1 անգամ հարվածեց իմ աջ ձեռքին: Ես նրանից խլեցի փայտը և հարվածեցի նրա ձախ ազդրին՝ նրան պատճառելով միջին մարմնական վնասվածք: Ես ընդամենը ինքնապաշտպանվել եմ»: Շարունակելով մանրամասները՝ նշեց, որ այդ գոռգոռոցների ընթացքում իր տանը Ս. Թեմուրյանի կինը՝ Ջամիլա Թեմուրյանը, ծառի հաստ ճյուղով հարվածել է աջ ծնկին և ջարդել իր տան դուռը: «Բորիսը, քանի որ իմ հետ էր, տեսել է ամեն ինչ և նա է Սամանդին իմ տանից դուրս հանել դեպի փողոց, այնուհետև հավաքվել են նրանց բարեկամները՝ եզդիները և հարձակվել են իմ վրա՝ ինձ սպառնալով, որ՝ այս գիշեր չես լուսացնի, մենք մուռ ենք հանելու: Ես փախել եմ իմ հողամաս, թաքնվել եմ և ահազանգել եմ ոստիկանություն՝ 1-02 ու պատմել եմ դեպքը: Ոստիկանների գալուն պես Զ. Թեմուրյանը վազել է դեպի իրենց ու ասել՝ Արսենը մեղավոր չի, իմ պատճառով է այս ամեն ինչը: Իսկ հաջորդ օրը Զ. Թեմուրյանը ոստիկաններին ասել է, թե իբր ես նրան բռնաբարել եմ մի քանի անծանոթ տղաների հետ: Փորձաքննությունը ցույց է տվել, որ բռնաբարություն տեղի չի ունեցել»,- հիշեց Արսենը: Միաժամնակ ավելացրեց որ Սամանդ, Ջամիլա և Զեյթուն Թեմուրյանները դեպքից մինչև հիմա իրեն անհանգստացնում են, քարեր են շպրտում իր Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի, տան վրա: «Նաև ունեմ տեսաձայնագրություն, թե ինչպես է Զ. Թեմուրյանը պարսպի վրայով թռնում, գալիս իմ տուն, դռան մոտից ականջ դնում, գողություն անում: Ես իմ տանը ինքնապաշտպանվել եմ, իսկ ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 113 հոդվածի 1-ին մասով, ես չեմ ուզում անհիմն դատվել»,- դժգոհեց Արսենը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:

Նմանատիպ նյութեր