«Արսենալը» վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց 9 խաղ անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Արսենալը» ջախջախել էր «Ֆուլհեմին»՝ 5:1:
Լոնդոնցիները վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ բոլոր մրցաշարերում հաղթեցին 9 խաղ անընդմեջ:
2015-ի մարտ-ապրիլ ամիսները «Արսենալի» նմանատիպ հաղթական շարքը նույնպես կազմեց 9 հանդիպում: Այդ մրցաշրջանում թիմը ԱՊԼ-ում գրավեց 3-րդ տեղը և նվաճեց Անգլիայի գավաթը:
ԱՊԼ-ի այս առաջնության 8 տուրից հետո «Արսենալը» 18 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: