«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ 8 անընդմեջ հաղթանակ տարավ
«Մանչեսթեր Յունայթեդը»` Անգլիայի Գավաթի խաղարկությունում 4:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/07/1055484/]հաղթելով[/url] «Ռեդինգին», ավելացրեց հաղթական հանդիպումների շարքը:
Թիմը հաղթական սերիան հասավ 8 խաղի` հաշվի առնելով բոլոր մրցաշարերը:
Ավելի վաղ մանկունյանցիները իրար ետևից հաղթել էին «Զարյային» (2:0), «Տոտենհեմին» (1:0), «Քրիսթալ Փելասին» (2:1), «Վեսթ Բրոմվիչին» (2:0), «Սանդերլենդին» (3:1), «Միդլսբրոյին» (2:1) և «Վեսթ Հեմին» (2:0):
«Մանչեսթեր Յունայթեդը» 8 անընդմեջ հաղթանակ է տանում 2009 թվականի սեպտեմբերից: