Անգլիայի առաջնություն. «Արսենալը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում մեծ դժվարությամբ հաղթեց «Կարդիֆ Սիթիին»՝ 3:2:
Լոնդոնցիների կազմում աչքի ընկան Մուստաֆին, Օբամեյանգը և Լյակազետը: Ընդ որում, վերջինս նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր, և միայն խաղի վերջում փոխարինման դուրս եկավ:
Սա «Արսենալի» երկրորդ անընդմեջ հաղթանակն էր և թիմը վաստակելով 6 միավոր, «Էվերթոնի» ու «Լեսթերի» հետ կիսում է 7-9-րդ հորիզոնականները:
[b]Անգլիայի առաջնություն, 4-րդ տուր
[/b]
«Կարդիֆ Սիթի»-«Արսենալ»՝ 2:3
Կամարասա, 45+2, Ուորդ, 70 – Մուստաֆի, 11, Օբամեյանգ, 62, Լյակազետ, 81