68462 դիտում
13:27 16-02-2018
Կրակոցներ Երևանում. Կենտրոնականի ոստիկանները գիշերային ակումբում վնասազերծել են «Մակարով» ատրճանակից կրակոցներ արձակած 28-ամյա «ծալապակասին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Վ.Վ.» կարաոկե գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված կարաոկե ակումբ են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում Կենտրոնի ոստիկաններն ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ Ռոման Գևորգյանի գլխավորությամբ կարողացել են ակումբի ներսում վնասազերծել զինված երիտասարդին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Նոր Խարբերդի բնակիչ՝ 28-ամյա Եղիշե Խաչատրյանն է։
Նրա մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+