Ռուսաստանում միկրոավտոբուսը բախվել է ավտոբուսին, զոհվել է 13 մարդ. հրապարակվել է բախման պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային ծանր պատահար, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել:
Հոկտեմբերի 5-ին՝ Ռժև-Տվեր ավտոճանապարհին, միջքաղաքային երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել երթուղային ավտոբուսին:
Միկրոավտոբուսում զոհվել է 12 ուղևոր և վարորդը: Ողջ է մնացել ընդամենը մեկ մարդ, որը ներկայումս գտնվում է Տվերի հիվանդանոցում: Նույն հիվանդանոցում է նար ավտոբուսի վարորդը:
Վթարի պահը արձանագրած տեսանյութի հիմա վրա ենթադրություն է արվում, որ միկրոավտոբուսի վարորդը կամ քնել է ղեկին կամ էլ նրա ինքնազգացողությունն է վատացել: