3853 դիտում
18:18 02-10-2018
Հրաչյա Ռոստոմյան. Վերջին շրջանում հայկական բռնցքամարտում ծավալվող իրադարձությունները մտահոգիչ են
«Վերջին շրջանում հայկական բռնցքամարտում ծավալվող իրադարձություններն ինձ համար մտահոգիչ են, և որպես, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, որոշեցի անդրադառնալ ոչ միայն մարզաշխարհի ներկայացուցիչների ու մարզասերների՝ այս առթիվ ինձ ուղղված հարցերին, այլև ի պաշտոնե հայտնել մեր դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Նախ նշեմ, որ ՀԱՕԿ-ը, ցանկացած պարագայում զերծ մնալով կողմնակալ վերաբերմունքից, իր պատրաստակամությունն է հայտնել՝ հայկական բռնցքամարտում ի հայտ եկած խնդիրները լսելու, դրանք կարգավորելու և ստեղծված լարվածությունը վերացնելու հարցում։ Քանզի բնական է, որ այս անառողջ մթնոլորտը թողնելու է իր բացասական ազդեցությունը հայկական բռնցքամարտի վրա, և կարծում եմ՝ դրա տեսանելի հետևանքը հենց Երիտասարդների աշխարհի առաջնության ոչ այնքան էլ գոհացուցիչ արդյունքներն էին։
Հարկ եմ համարում նշել, որ ինձ համար առնվազն անհասկանալի են այն մեղադրանքները, թե փորձ է արվում քաղաքականացնել սպորտը, այն դեպքում, որ ես, տարիներ շարունակ լինելով ՀԱՕԿ-ում, կարող եմ վստահեցնել, որ Օլիմպիական կոմիտեն մշտապես ունեցել է բացառապես չքաղաքականացված գործելաոճ, պահպանել է իր բարձր դիրքերը՝ մշտապես առաջնորդվելով Օլիմպիական խարտիայի կանոններով։ Եվ տարակուսելի է հատկապես այն փաստը, որ այսօրինակ մեղադրանքներ հնչեցնում են հատկապես այն մարդիկ, ովքեր մինչ Թավշյա հեղափոխությունը, եղել են քաղաքական կուրսի ակնհայտ կրողներ և ամենից քիչն են իրավասու բարձրաձայնել քաղաքականացված սպորտի մասին։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ այս պահին միջազգային կառույցներում՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից (ԱԻԲԱ), քննություն է ընթանում՝ ՀԲՖ-ում տեղի ունեցած ֆեդերացիայի նախագահի ընտրությունների և դրա ընթացքում թույլ տրված կանոնակարգային խախտումների հետ կապված։
Այս իսկ պատճառով ես, որպես ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, պարտաստվում եմ ՀԱՕԿ գործադիր մարմնի առաջիկա նիստին առաջարկել, որպեսզի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին, ժամանակավորապես սառեցվի։ Իսկ քննության ավարտից հետո՝ ստացված եզրակացության հիման վրա, մենք կորոշենք մեր հետագա քայլերը։
Ի վերջո մեկ բան պետք է հստակ հասկանան բոլորը, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թատերաբեմ չէ, որտեղ ամեն ոք, իր սեփական ներկայացումը խաղալով, փորձի սպասարկել միայն սեփական շահերը՝ խոչընդոտելով հայկական բռնցքամարտի զարգացման բնականոն ընթացքն ու կայունությանը»։
Նմանատիպ նյութեր
2223 դիտում
22:55 12-02-2016
Հրաչյա Ռոստոմյան. «Zika» անունով վիրուսը չի կարող խանգարել մեզ մասնակցելու Օլիմպիական խաղերին
4402 դիտում
23:06 19-12-2016
Հրաչյա Ռոստոմյան. Պատանի և երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում
7277 դիտում
17:35 20-07-2017
Հրաչյա Ռոստոմյան. Առողջ ընտանիքը երկրի կայունության հիմնասյուներից մեկն է
Այս բաժնից
2821 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3922 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2881 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը