4399 դիտում
23:06 19-12-2016
Հրաչյա Ռոստոմյան. Պատանի և երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բաց քննարկում՝ հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի շուրջ 50 մասնագետների մասնակցությամբ:
Ինչպես նշել է նախարարը հանդիպման նպատակն է քննարկումների, մտքերի փոխանակման և խնդիրների վերհանման միջոցով բացահայտել այն հարցերը և խոչընդոտները, որոնք խանգարում են Հայաստանի Հանրապետությունում ազատ ոճի ըմբշամարտով զբաղվող մարզիկներին բարձր մարզական արդյունքներ գրանցել: «Սա այն մարզաձևն է, որում ավանդաբար մեր մարզիկները լավագույն արդյունքներ են գրանցել: Այսօր ազատ ոճի ըմբշամարտում ցավալի իրավիճակ է: Պատանի և երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում: Դրա վառ ապացույցն է նաև 2016 թ. ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների վատ մրցելույթները»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Նրա խոսքերով, այսօրվա հավաքը նպատակ ունի հենց մարզիչներից լսել այն խնդիրների մասին, որոնց լուծումը հնարավորություն կտա մեր երկրում ազատ ոճի ըմբշամարտը հասցնել երբեմնի մակարդակին: «Պոտենցիալ կա, մարզիչներին մնում է ճիշտ աշխատանքի միջոցով պատրաստել և մարզել մարզիկներին»,- ավելացրել է նախարարը:
Մարզիչները նախարարին տեղեկացրել են իրենց աշխատանքի կազմակերպմանը, մարզումների արդյունավետությանը և մարզիկների պատրաստվածությանը խանգարող խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին նախարար Ռոստոմյանն առաջարկել է մարզադպրոցների ղեկավարներին 10-օրյա ժամկետում պատրաստել ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի զարգացման ռազմավարության ծրագիր և ներկայացնել նախարարություն: Առաջարկություններն ուսումնասիրելուց և համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկելուց հետո կմշակվի համալիր ծրագիր՝ խնդիրներին հնարավոր լուծում տալու համար:
Նմանատիպ նյութեր
5844 դիտում
18:30 28-09-2017
Հրաչյա Ռոստոմյան. Հաջողության չհասած մարզիկները կզորակոչվեն բանակ
1640 դիտում
17:36 04-07-2022
Հայ մարզիկները դեռ շատ հպարտանալու առիթներ են մեզ առաջիկայում պարգևելու. Հրաչյա Ռոստոմյան
1705 դիտում
13:07 08-01-2024
Գրեփլինգի ֆեդերացիայի մարզիկները 2023-ին 15 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում
Այս բաժնից
2275 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2938 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2449 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում