7334 դիտում
17:35 20-07-2017
Հրաչյա Ռոստոմյան. Առողջ ընտանիքը երկրի կայունության հիմնասյուներից մեկն է
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր այցելեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին:
Պարոն Ռոստոմյանը ողջունեց ընտանիքներին և մաղթեց ազնիվ մրցակցություն, որից հետո հետևեց «պարանի ձգում» մրցաձևի եզրափակիչ պայքարին:
Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց.
«Մեզ համար կարևորը ընտանիքի առողջությունն է: Այստեղ խոսքը բարձր նվաճումների մասին չէ: Մենք խոսում ենք առողջ ընտանիքի մասին: Իսկ առողջ ընտանիքը երկրի զարգացման ու կայունության հիմնասյուներից մեկն է:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես բազմաթիվ մարզական մասսայական միջոցառումներ են կազմակերպում՝ անչափ կարևորելով ազգաբնակչության առողջությունը, արդար պայքարի ոգին և պարգևատրում են ուժեղներին և հաղթողներին:
Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի համար էական չէ, թե ով է կազմակերպիչը, այլ այն, որ արվում է ընտանիքների համար: Դրանում կհամոզվեք նաև հուլիսի 22-ին, երբ կամփոփվեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի վերջնական արդյունքները»:
Նմանատիպ նյութեր
2271 դիտում
22:55 12-02-2016
Հրաչյա Ռոստոմյան. «Zika» անունով վիրուսը չի կարող խանգարել մեզ մասնակցելու Օլիմպիական խաղերին
4453 դիտում
23:06 19-12-2016
Հրաչյա Ռոստոմյան. Պատանի և երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում
6238 դիտում
16:37 31-07-2017
Հրաչյա Ռոստոմյան. «Թյուր կարծիք է, թե Հայաստանում խաղային մարզաձեւերը զարգացնել հնարավոր չէ»
Այս բաժնից
3088 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3013 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2452 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը