211652_close_icon
views-count18165 դիտում article-date 15:52 01-10-2018

Կողոպուտի դեպք Շիրակի մարզում. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կողոպտել են էստոնիայի և Սլովակիայի Հանրապետության քաղաքացիներին. կասկածյալներից մեկը Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայող է

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Էստոնիայի Հանրապետության քաղաքացի, Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասում բնակվող 25-ամյա Մարտին Միչոնը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում իր ընկերոջ՝ Սլովակիայի Հանրապետության քաղաքացի, Մուշ 2-րդ թաղամասում բնակվող 23-ամյա Բերթ Ցափովի հետ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Դայմոնդ» գիշերային ակումբից դուրս են եկել և այդ ժամանակ իրենց են մոտեցել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի, ովքեր առաջարկել են իրենց Ford Transit մակնիշի 35 TR 874 համարանիշի ավտոմեքենայով տուն տանել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Միչոնը հայտնել է նաև, որ հասնելով Մուշ 2-րդ թաղամասի դպրոցներից մեկի մոտ, նրանք իրենցից պահանջել են 5 հազար դրամ, սակայն իրենք հրաժարվել են վճարել նշված գումարը, հայտնելով, որ «թիվ են կրակում», ինչից հետո ծեծի են ենթարկվել, որից հետո իր դրամապանակը հափշտակել են: Ժամերի ընթացքում ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Մ. Միչոնի հայտնած քաղաքացիները հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Վալերի Սոկոլովը և նրան հյուրընկալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Կրասնոդարի երկրամասի բնակիչ, 26-ամյա Իլյա Մակուխան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները Վ. Սոկոլովին հայտնաբերել են Գյումրի քաղաքի 8-րդ Զինվորական թաղամասում, նրա մոտ հայտնաբերվել է նաև գողոնը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Սոկոլովը ծառայում է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով ավագ սերժանտ է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Վ. Սոկոլովը քննչական վարչությունում հարցաքննվել և բաց է թողնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ի. Մակուխային, ինչպես նաև Ford Transit մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր