11634 դիտում
19:05 30-09-2018
ՀՀ ԿԲ-ն նախատեսում է հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառել նոյեմբերի վերջից
Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբեր ամսվա վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը:
1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի:
Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:
Նմանատիպ նյութեր
1771 դիտում
08:37 19-04-2014
Իջևանի «Բենտոնիտ» գործարանը 2013 թվականի նոյեմբերի վերջից չի աշխատում. Ժողովուրդ
1358 դիտում
23:27 03-11-2021
Շվեյցարիան նոյեմբերի վերջից կորոնավիրուսի սերտիֆիկատներ կտրամադրի զբոսաշրջիկներին
2979 դիտում
09:52 02-05-2019
IBNS-ն հրապարակել է ամենագեղեցիկ թղթադրամների ցանկը, որում ներառվել է հայկական 50 000 դրամանոցը
Այս բաժնից
1087 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3238 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1243 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան