Շվեյցարիան նոյեմբերի վերջից կորոնավիրուսի սերտիֆիկատներ կտրամադրի զբոսաշրջիկներին
Շվեյցարիան նոյեմբերի վերջից օտարերկրացի զբոսաշրջիկներին կտրամադրի կորոնավիրուսի սերտիֆիկատներ, որոնք թույլ են տալիս 30 օրերի ընթացքում երկրի ներսում այցելել ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ, լողավազաններ, սպորտային և մշակութային միջոցառումներ: Նման փաստաթուղթ սկզբնական շրջանում կստանան այն օտարերկրացիները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված են չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութերով, որոնք հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, սակայն ճանաչված չեն Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) ու շվեյցարական Swissmedic–ի կողմից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը:
Ներկայում ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ, լողավազաններ, մուտքը բաց է նրանց համար, ովքեր պատվաստված եմ Swissmedic-ի և EMA-ի կողմից ճանաչված պատվաստանյութերով, որոնք են՝ Pfizer –ը, Moderna –ն ու Johnson & Johnson-ը:
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշել է նաև, որ այն քաղաքացիները, ովքեր հիվանդացել ու բուժվել են կորոնավիրուսից, կարող են նման սերտիֆիկատ ստանալ մեկ տարի ժամկետով: Սերտիֆիկատը տրվելու է նաև այն քաղաքացիներին, ում բժշկական պատճառներից ելնելով չի թույլատրվում պատվաստվել:
Շվեյցարիայում պատվաստված է բնակչության 63.8 տոկոսը: