IBNS-ն հրապարակել է ամենագեղեցիկ թղթադրամների ցանկը, որում ներառվել է հայկական 50 000 դրամանոցը
Թղթադրամների միջազգային ասոցիացիան (International Bank Note Society) ամեն տարի որոշում է թղթադրամների լավագույն ռեդիզայնի օրինակները:
Այսպես, այս տարի լավագույնների ցանկում է հայտնվել հայկական նոր՝ 50.000 դրամանոց թղթադրամը, որի վրա պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Էջմիածինը:
Կայքում նշվում է, որ 2018թ. լավագույն թղթադրամ է ճանաչվել կանադական 10 դոլարանոցը, որի վրա պատկերված է իրավապաշտպան Վիոլա Դեսմոնդը:
Երկրորդ տեղում շվեյցարական 200 ֆրանկ թղթադրամն է, որին հաջորդում է նորվեգական 500 կրոն թղթադրամը: