Շղթայական ավտովթար Երևանում. «Մետաքս» թաղամասում բախվել են առանց ԱՊՊԱ-ի Maybach-ը, BMW-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30 սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում՝ «Ծիրան» սուպերմարկետի դիմաց, բախվել են Maybach մակնիշի H 631 VA 750 համարանիշի, Mercedes մակնիշի 35 MP 591 համարանիշի և BMW մակնիշի 61 OP 600 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը:
Փաստի առթիվ ավագ տեսուչ Ռ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացոուցիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Maybachը ԱՊՊԱ չի ունեցել:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի