Գևորգ Ղազարյանի սուպերդուբլը «Բենֆիկային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրում առաջատարը՝ Լիսաբոնի «Բենֆիկան», արտագնա խաղում 2:2 է խաղացել «Շավիշին»:
«Շավիշի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, երկու անգամ հեռահար գերազանց հարվածներով գրավելով անվանի մրցակցի դարպասը:
Ընդ որում, երկրորդ գնդակը Ղազարյանը խփել է հանդիպման վերջին վայրկյաններին, ինչի շնորհիվ «Շավիշը» խուսափել է պարտությունից:
Այս տուրից հետո «Բենֆիկան» շարունակում է մնալ առաջատար, սակայն նրա սայթաքումից կարող է օգտվել «Պորտուն», որն իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Շավիշը» 7 միավորով 8-րդ հորիզոնականում է:



