211652_close_icon
views-count2151 դիտում article-date 23:11 25-07-2014

Գևորգ Ղազարյանի «Օլիմպիակոս»-ը ջախջախեց «Միլան»-ին. տեսանյութ

Հունական «Օլիմպիակոս»-ը, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, նոր մրցաշրջանին նախապատրաստվում է ԱՄՆ-ում: Հունական ակումբը մասնակցում է «Չեմպիոնների միջազգային գավաթ» կոչվող ոչ պաշտոնական մրցաշարին: Այսօր «Օլիմպիակոս»-ը հանդիպել է «Միլան»-ի հետ և երեք անպատասխան գնդակ է ուղարկել իտալական թիմի դարպասը: Հունական ակումբի կազմում 72-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ինտեր»-ը, «Ռոմա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը: [b]«Օլիմպիակոս» - «Միլան»`3:0[/b] Գոլեր` Դոմինգես 16', Դիամանտակոս 49', Բուխալակիս 78'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր