Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում. Թուրքիան պարտվեց
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր հայտարարեց, թե որտեղ է անցկացվելու 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը:
Մրցաշարի տանտեր դարձավ Գերմանիան, որը քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց: Թուրքիայի հայտը պարտվեց: Այլ հավակնորդ-երկրներ չկային:
Գերմանիան նախկինում բազմիցս է միջազգային խոշոր մրցաշարեր ընդունել՝ աշխարհի երկու առաջնություն և Եվրոպայի առաջնություն:
Եվրո-2024-ի անցկացման համար ընտրվել են հետևյալ 10 թեկնածու քաղաքների մարզադաշտերը՝ Բեռլին, Մյունխեն,Դորտմունդ, Գելզենկիրխեն, Շտուտգարտ, Համբուրգ, Դյուսելդորֆ, Քյոլն, Լեյպցիգ և Ֆրանկֆուրտ-Մայնում:


