2911 դիտում
12:25 28-12-2020
Եռագույնը պարտվեց սև ու սպիտակին, հոգին պարտվեց «դուխ»-ին. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելիներ,
Պատերազմի և ընդհանրապես մեր պարտության մասին , հուսամ դեռ առիթ կունենամ խոսելու: Իմ տեսած պատերազմի... Ես Հաղթանակը տեսել եմ, որն այնքան իրական էր և առարկայական ու շոշափելի: Այսուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել թե ինչու պարտվեցինք և շարունակելու ենք պարտվել, եթե չանդրադառնանք...
Աստված մեզ առաջնորդ...
Այո՛, մենք պարտվեցինք մեղքին և այս պատճառով՝
Իրական Հայաստանը պարտվեց «ֆեյսբուքյան հայաստանին»,
Հոգևոր Հայաստանը պարտվեց "նոր հայաստանին",
Պետությունը պարտվեց անհատին,
Պետական գործիչը պարտվեց բլոգերին,
Մարդը պարտվեց քաղաքացուն,
Բարոյական հասարակությունը պարտվեց "քաղաքացիական հասարակությանը",
Պատասխանատվությունը պարտվեց իրավունքին,
Ազգայինը պարտվեց գլոբալիստին,
Բանակը պարտվեց զինվորին,
Բանակը պարտվեց ջոկատին,
Պատերազմ վարելը պարտվեց PlayStation-ի գիտակցությանը,
Հոգին պարտվեց «դուխ»-ին,
Եռագույնը պարտվեց սև ու սպիտակին,
Սերը պարտվեց ատելությանը,
Հաշտությունը պարտվեց թշնամությանը,
Արդարությունը պարտվեց անօրենությանը,
Խոնարհությունը պարտվեց ամբարտավանությանը,
Հեզությունը պարտվեց հպարտությանը,
Ճշմարտությունը պարտվեց ստին,
Ազնվությունը պարտվեց կեղծիքին,
Ուղղամտությունը պարտվեց չարամտությանը,
Զղջումը պարտվեց ինքնաարդարացմանը,
Սեռը պարտվեց անսեռությանը,
Սեռը պարտվեց գենդերին,
Դեմքը պարտվեց անդիմագիծին,
Դեմքը պարտվեց դիմակին,
Ուղղությունը պարտվեց անորոշությանը,
Պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը,
Լսելը պարտվեց խոսելուն,
Պաշտամունքը պարտվեց ժամանցին և առևտրին,
Քրիստոնեականը պարտվեց ապաքրիստոնեականին,
Հավատքը պարտվեց անհավատությանը,
Աստվածպաշտությունը պարտվեց անձնապաշտությանը և արձանապաշտությանը,
Տաճարը պարտվեց փողոցին:
Հաղթելու միակ ճանապարհը ապաշխարությունն է...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սիրելիներ, Պատերազմի և ընդհանրապես մեր պարտության մասին , հուսամ դեռ առիթ կունենամ խոսելու: Իմ տեսած պատերազմի... Ես...
Posted by Bishop Bagrat Galstanyan on 2020 թ. դեկտեմբերի 27, կիրակի
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
18:37 09-05-2024
Հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սեւ ու սպիտակին. Մեր շարժումը գույն չունի. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
550 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
823 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել