Եվրո 2016. Հոլանդիան պարտվեց Չեխիային, Թուրքիան ջախջախվեց Իսլանդիայում. տեսանյութ
2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 1-ին տուրի երրորդ խաղային օրվա ընթացքում մի շարք ուշագրավ հանդիպումներ կայացան: Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Հոլանդիայի հավաքականը Պրահայում հյուրընկալվեց Չեխիայի ընտրանուն և 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց: Չեխերին հաջողվեց հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ առաջին րոպեին: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Վացլավ Պիլարժը:
Անսպասելի արդյունքով ավարտվեց նաև Իսլանդիայի և Թուրքիայի հավաքականների մրցավեճը: Իսլանդացիները Ռեյկյավիկում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին թուրքերի դարպասը: Հատկանշական է, որ խաղից առաջ Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը համոմունք էր հայտնել, որ իր թիմը կարող է հաղթել կարգով բարձր մրցակցին:
Չեխիա - Հոլանդիա`2:1
Գոլեր` Դոչկալ 21’ , Պիլարժ 90+1’ – Դե Վրեյ 55'
Իսլանդիա – Թուրքիա`3:0
Գոլեր` Բոդվարսոն 18', Սիգուրդսոն 76', Սիգտորսոն 77'