Ուլի Հյոնես. Եվրո-2024-ը Թուրքիային տալը անպատասխանատվություն կլինի
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հանդես է եկել Թուրքիայի թեկնածության դեմ՝ որպես Եվրո-2024-ն անցկացնելու հավակնորդ:
«Ես բացարձակապես վստահ եմ, որ Գերմանիան է ստանալու Եվրո-2024-ի անցկացման իրավունքը: Իսկ Թուրքիային տալ՝ նրա ներկայիս իրավիճակում, կլիներ բացարձակ անպատասխանատվություն:
Սկզբունքորեն ոչինչ չունեմ Թուրքիայի դեմ, սակայն նրա ներկայիս տնտեսական խնդիրներով չեմ կարողանում պատկերացնել, որ Գերմանիան ավելի քիչ շանսեր ունենա», հայտարարել է Հյոնեսը:
ՈւԵՖԱ-ն Եվրո-2024-ի անցկացման երկրի անունը կհայտարարի սեպտեմբերի 27-ին: Հավակնորդ երկրներն են Գերմանիան և Թուրքիան: