Ուլի Հյոնես. «Մանչեսթեր Յունայթեդը» Շվայնշտայգերին վերաբերվում է բորոտի պես
«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ կապված իրավիճակին, որը Ժոզե Մոուրինյոյի կարգադրությամբ այս մրցաշրջանում չի խաղում:
«Այն, ինչ կատարվում է Բաստիանի հետ, ուղղակի անհավատալի է: Դա վառ կերպով բնութագրում է ակումբը առկա իրավիճակը:
Նրան թույլ չեն տալիս մազրվել թիմի հետ, չեն հրավիրում թիմային ֆոտոսեսիաներին և վերաբերվում են նրան, ինչպես` բորոտին:
Շվայնշտայգերը հիանալի տղա է, նա լավ էր խաղում «Բավարիայում»: Ցավալի է տեսնել, թե ինչ օրն են նրան գցել», ասել է Հյոնեսը: