211652_close_icon

Ուլի Հյոնես. Գվարդիոլային արդեն ասել եմ, թե ում ենք նշանակելու «Բավարիայի» մարզիչ

views-count12657 դիտում article-date 23:19 03-10-2017
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է թիմի նախկին գլխավոր մարզիչ, ներկայումս «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի հետ հանդիպման մասին: «Ես նրան պատմել եմ, թե մոտ ժամանակներս ում ենք նշանակելու «Բավարիայի» գլխավոր մարզիչ: Նա գոհ մնաց», ասել է Հյոնեսը: Ավելի վաղ նշվել է, որ այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելն է: Կարլո Անչելոտիի պաշտոնանկությունից հետո շրջանառվում են նաև Լուիս Էնրիկեի և «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի թեկնածությունները:

Նմանատիպ նյութեր