Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գեղամ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։