3912 դիտում
14:39 25-09-2018
Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրա փոխարեն նշանակվել է Սարմեն Բաղդասարյանը
Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Մանվել ԲԱԴԵՅԱՆԻՆ հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ արտակարգ ր լիազոր դեսպանի պաշտոնում։
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Սարմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար