Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարարի հետ
Հունվարի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Սաադ Իբրահիմ Սաադ Ալ Խառռազի (Saad Ebrahim Saad Al Kharaz) հետ:
Նախարար Ալ Խառռազը ջերմորեն ողջունեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն սոցիալական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նախարարին շնորհավորեց պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակվի դեռևս նախորդ տարիներին ձևավորված սերտ փոխգործակցային ոգին։
Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։