211652_close_icon
views-count1713 դիտում article-date 23:20 26-12-2018

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության ԱԳ նախարարի տեղակալ Խալիդ Ալ Ջառալլահի հետ

Դեկտեմբերի 25-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության ԱԳ նախարարի տեղակալ Խալիդ Ալ Ջառալլահի (Khaled Al-Jarallah) հետ։ Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Ալ Ջառալլահը կարևորեց հայ-քուվեյթյան քաղաքական երկխոսությունը և առևտրատնտեսական հարաբերությունները նոր թափով առաջ մղելու գաղափարը։ Միաժամանակ, փոխնախարարը դրվատանքով խոսեց Քուվեյթի հայ համայնքի մասին՝ շեշտելով նրանց վստահելիությունն ու ազնվությունը, ինչպես նաև՝ ներդրումը Քուվեյթի զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Քուվեյթի Պետության աջակցությունը և հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունները խորացնելու օրակարգային մի շարք հարցերի, ինչպես նաև՝ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային ուղղություններով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր