211652_close_icon
views-count77614 դիտում article-date 11:24 24-09-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գ․ Ա․-ն իր մոտ է հրավիրել Ա․ Ս․-ին և, ըստ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ նա հոգեբանական ճնշում է գործադրել Ա․ Ս․-ի նկատմամբ, հայհոյել և սպառնացել սեռական բնույթի գործողություններ կատարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա․ Ս․-ն Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։ Եվ իր ու Գ․ Ա․-ի միջև պայմանագրի խզման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ․ Ա․-ն սպառնացել է կոտրել իր քիթը և սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ։ Նա անգամ ցանկացել է հարվածել իրեն։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հաղորդման իսկությունը։ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, խոսքը գնում է «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գառնիկ Աղաբաբյանի և թիմի բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկիի միջև ծագած կոնֆլիկտի մասին: Ուշագրավ է, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, «Գանձասար-Կապանը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ Ալեքսանդր Սվերչինսկիին թիմից հեռացնելու որոշում է կայացրել՝ կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տալու պատճառով։ Բոլոր դեպքերում, սա արտառոց միջադեպ է և չի կարող զուտ «Գանձասար-Կապանի» ներքին գործ համարվել: Այն լուրջ ստվեր է գցում հայկական ֆուտբոլի հեղինակության վրա, կարող է ֆուտբոլի և մարզական միջազգային արբիտրաժային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում հայտնվել, և մեր համար տհաճ հետևանքներ ունենալ: Հետևաբար, այս միջադեպը պետք է շտապ քննարկման առարկա դառնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ գործկոմի կողմից: Ցանկալի է, որպեսզի ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը արագ արձագանքի տեղի ունեցածին: Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» պաշտոնական ՖԲ [url=https://www.facebook.com/gandzasarkapanfc/photos/a.1504576429761324/2246893152196311/?type=3&theater]էջից[/url]: [b]Քիչ առաջ խնդրի վերաբերյալ պարզաբանում ենք ստացել «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբից, որը ներկայացնում ենք ստորև.[/b] Ս․թ-ի սեպտեմբերի 24-ին մի շարք լրատվական կայքերում տեղ է գտել ․«Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ» վերտառությամբ նյութը, որում առկա են մի շարք անճշտություններ, որոնք կարող են թյուրըմբռնում առաջացնել ընթերողների շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հարկ ենք համարում ներկայացնել իրողությունը։ Բելառուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Սվերչինսկին խախտելով իր իսկ պայմանագրի դրույթները կատարել է կարգապահական մի շարք կոպիտ խախտումներ, որոնք բացասական կերպով ազդել են ինչպես «Գանձասար-Կապանի» մրցելույթների, այնպես էլ թիմի ներքին մթնոլորտի վրա։ Նախ նշենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի «Լոռի» - «Գանձասար-Կապան» հանդիպման ժամանակ, թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին կասկած է հարուցել Ալեքսանդր Սվերչինսկուն սթափ վիճակը, որի համար էլ վերջինս փոխարինվել է հանդիպման 19-րդ րոպեին։ Իսկ նույն օրը՝ սեպտեմբերի 15-ին գիշերը ժամը 04։00-ի սահմաններում Ալեքսանդր Սվերչինսկին ոչ սթափ վիճակում խնջույք է կազմակերպել, բարձր աղմկել, դրանով իսկ խախտելով իր պայմանագրի մի շարք կարգապահական կանոններ։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի կողմից լեգեոներներիի համար վարձակալված տան հարևանությամբ, բնակվողները, ում անդորրը նույնպես խախտվել է բարձր աղմուկի պատճառով ստիպված են եղել դիմել ակումբի պետ Գարիկ Կարապողոսյանին՝ ֆուտբոլիստներին կարգի բերելով պահանջով։ Գարիկ Կարապողոսյանը ժամանելով դեպքի վայր, հայտնաբերել է թիմի ֆուտբոլիստներ Ա․ Սվերչինսկուն և Վ․Տոմիչին անսթափ վիճակում, փորձել է կարգի հրավիրել նրանց, որը նրան հաջողվել է միայն որոշ ժամանակ անց։ Առավոտյան Գարիկ Կարապողոսյանը միջադեպի մասին զեկուցել է ակումբի ղեկավարությունը։ Հրավիրվել է ժողով, որի ընթացքում ակումբի ղեկավարությունը դժգոհություն է հայնտել Ալ․ Սվերչինսկուն և Վ․Տոմիչին ոչ պրոֆեսիոնալ վարքագծի համար։ Ժողովի ընթացքում երկու ֆուտբոլիստներն էլ ընդունել են իրենց մեղավորությունը։ Որոշում է կայացվել խզել պայմանագրերը նշված ֆուտբոլիստների հետ, կայացված որոշումը չի բողոքարկվել ֆուտբոլիստների կողմից։ Սեպտեմբերի 17-ին Վուկաշին Տոմիչը համաձայն բանավոր պայմանավորվածության ստորագրել է պայմանագրի խզման համաձայնագիրը, սակայն Ալ․ Սվերչինսկին ի հակառակ ձեռք բերված պայմանավորվածության հրաժարվել է ստորագրել այմանագրի դադարեցման փաստաթուղթը, առաջ քաշելով սուտ վարկածներ կատարվածի մասին և հերքելով իր մեղքը։ Ֆուտբոլիստի նման վարքագիծը, բնական է, առաջացրել է ակումբի ղեկավարության զայրույթը, հանգել է տհաճ զրույցի ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև։ Զրույցից հետո Ալ․ Սվերչինսկին դիմել է ոստիկանություն, անհիմն, փուչ, ծիծաղելի մեղադրանքներով։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը դատապարտում է նմանատիպ վարքագիծը, որն անխոս ստվեր է գցում ակումբի հեղինակության վրա։ Կոչ ենք անում Ալեքսանդր Սվերչինսկուն դադարեցնել անազնիվ գործելաոճը, որը պատիվ չի բերում առաջին հերթին հենց իրեն։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր