211652_close_icon
views-count49946 դիտում article-date 21:52 13-03-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 30-ամյա հայրը դիմել է քննչական վարչություն, որ իր 7-ամյա տղայի նկատմամբ քոլեջի ուսանողը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել մարզի գյուղերից մեկի բնակչի բողոքի հիման վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 30-ամյա բնակիչը դիմել է ոստիկանություն, որ 2016 թ.-ի դեկտեմբերից մինչև սույն թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի 17-ամյա բնակիչը, ով Շիրակի մարզում գործող քոլեջներից մեկի ուսանող է՝ իր 7-ամյա տղային պարբերաբար համոզելով և խաբելով՝ տարել է իրենց տուն, որտեղ անասնագոմում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել և ամեն անգամ սպառնացել է երեխային, որ դրա մասին ծնողներին կամ որևէ մեկին չհայտնի, հակառակ դեպքում՝ վատ կլինի նրա համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր