82616 դիտում
22:20 18-09-2018
«Շարիկ գլորող Կլոր» մականվամբ դատավորը հետաձգեց նախկինում մի քանի անգամ դատված, առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող «Բդոյի» դատական նիստը. ո՞ւր է նայում Գագիկ Հարությունյանը
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան , որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի բնակիչ, 41-ամյա Արմեն Գասպարյանի նկատմամբ, ով կասկածվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդի դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ, դատական նիստը հետաձգել է և նշանակել վաղը:
Զարմանալի է, որ սույն «Մեծն» դատավորի տարօրինակ ու անհասկանալի որոշումները երբեք չեն դառնում դատական բարձրագույն ատյանի ղեկավարի, տվյալ դեպքում՝ Գագիկ Հարությունյանի քննարկման նյութ, մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] զանգահարած մեծ թվով քաղաքացիներ ասում են, որ թե՛ Գ. Մարգարյանը, և թե՛ նրա հայրը, ով նույնպես, ըստ զանգողների, դատավոր է աշխատել, ալյումին, հավի ձու և այլ մանր- մունր գողություններ կատարողների դատական նիստը անցկացնում է «Մակարովի գյուլի պես», վճիռն էլ կայացնում է կարճ ժամանակում, իսկ այս դեպքում՝ նախկինում դատված, առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող «Բդոյի» դատական նիստը հետաձգել է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առաջիկայում նյութեր է հրապարակելու մեր ընթերցողներից ստացված, ովքեր բողոքում են դատական համակարգում տիրող «բեսպրեդելի» մասին, ինչի արդյունքում, ըստ մեր ընթերցողների, որոշ դատավորների կայացրած ոչ իրավաչափ դատավճիռների պատճառով մարդիկ նույնիսկ փորձել են ինքանսպանության դիմել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/16/1105371/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր «Մեծն» Վարդան Ստեփանյանի որոշմամբ դատարանի դահլիճից ազատ էր արձակվել Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի բնակիչ, 41-ամյա Արմեն Գասպարյանը:
Վերջինը կասկածվում էր այս տարվա ապրիլի 24-ին Կոտայքի մարզում սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ:
Նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, հանցագործ աշխարհում էլ ճանաչված է «Բդո» մականվամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության փորձի շրջանակում նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննչական մարմինը բազմիցս ծանուցագրեր էրուղարկել «Բդոյի» բնակության վայր, մի քանի անգամ բերման ենթարկելու մասին որոշում էր կայացվել, սակայն «Բդոն» մինչև սեպտեմբերի 14-ը եղել է «անհասանելի ջին»:
Այդ օրը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության խումբը (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանի) գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Չարենցավանում հայտնաբերել էին «Բդոյին» և բերման ենթարկել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել էր:
Ձերբակալման որոշումը բողոքարկվել էր դատարան, որտեղ էլ դատավոր «Մեծն» Վարդան Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Հաստլիկ» մականվամբ, ցուցաբերել էր ոչ մասնագիտական հմտություն և անհեթեթ պատճառաբանություններով հրազենով սպանության փորձ կատարող «Բդոյին» , ով Երևանում 2 անձի սպանության գործով նույնպես անցնում է և միշտ «թռած է եղել» դատական նիստերից՝ բաց է թողել դատարանի դահլիճից:
[b]«Շարիկ գլորող Կլոր» մականվամբ Աբովյանի դատավոր՝ Գեղամ Մարգարյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0210394001510078983545826.jpg[/img]
[b]«Բդո» մականվամբ՝ 41-ամյա Արմեն Գասպարյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0648694001537086061105075.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)