211652_close_icon
views-count72670 դիտում article-date 22:04 07-11-2017

Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը ավելի պրոֆեսիոնալ գտնվեց, քան Աբովյանի «Շարիկ գլորող» մականվամբ դատավորը. մահվան ելքով վրաերթի հեղինակ, Lexus-ի իրական վարորդը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արման Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանի բողոք-միջնորդությունը և չեղյալ հայտարարեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեծն Գեղամ Մարգարյանի «դարակազմիկ որոշումը» և որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրեց Երևանի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ: Դռնփակ դատական նիստին, բացի դատախազ Ա. Գասպարյանից, ներկա էր նաև գործը քննող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խումբը ղեկավարող, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը, ում փորձել էր Խ. Հակոբյանի հայրը մոլորեցնել, որ, իբրև, մահվան ելքով վրաերթի ենթարկողը ինքն է եղել, մինչդեռ Աբովյանի բաժնի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում կարողացան կեղծ կասկածյալի դիմակը պատռել և իրականությունը ջրի երես հանել: Այսօրվա դատական նիստը վարող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Դանիելյանը ավելի պրոֆեսիոնալ գտնվեց, քան Աբովյանի դատավոր Գ. Մարգարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ: Քննչական բաժինը դատավորի վճիռը ստանալուց հետո այն փոխանցելու է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեցից էլ կասկածյալ Խ. Հակոբյանը տեղափոխվելու է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/03/1081359/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը բողոք-միջնորդություն էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի որոշումը և երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքում իր վարած Lexus մակնիշի 10CZ 010 համարանիշի ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ։ Դատավոր Արման Դանիելյանը դռնփակ դատական նիստի ժամանակ հայտարարել էր, որ դատական նիստը հետաձգում է և այն տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ Դատարանի մոտ հավաքված տուժածի բարեկամներն ասում էին. «Հուսով ենք՝ վերաքննիչ քրեական դատարանը բարձր կպահի իրավաբանի իր կոչումը և արդարացի որոշում կկայացնի, որպեսզի թե մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը, թե նրա հայրը, ով փորձում էր մոլորեցնել ոստիկաններին ու քննիչներին և թե Աբովյանի «մեծն» դատավորը իրենց ուղեղներին զոռ տան ու հիշեն Բալզակի հայտնի խոսքը, որ օրենքը սարդոստայն չէ, որի միջից խոշոր ճանճերը ճեղքեն, դուրս գան, իսկ մանրերը մնան»։ [b]Կասկածյալ, ԱՁ-ի տնօրեն՝ 30-ամյա Խաչատուր Հակոբյանն է [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0003556001509692368307462.jpg[/img] [b]«Շարիկ գլորող Կլոր» մականվամբ Աբովյանի դատավոր՝ Գեղամ Մարգարյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0210394001510078983545826.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր