Յուրգեն Կլոպը անդրադարձել է Նեյմարի սիմուլյացիաներին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում ՊՍԺ-ի հետ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսում անդրադարձել է Նեյմարի խաղաոճին և սիմլյացիաներին:
«Խաղացողները նրա վրա են հարձակվում, նա էլ փորձումէ պաշտպանվել: Կարծում եմ, դա խելամիտ է՝ փորձելով ինքդ քեզ պաշտպանել: Մենք չենք փորձելու նրա վրա գրոհել, մենք ֆուտբոլ ենք խաղալու:
Ֆիրմինոն վնասվածք ունի, և այսօր խաղը լինելու դեպքում նա հաստատ բաց կթողներ: Հուսով եմ, վաղը նա խաղալու շանս կունենա: Դա լավ նորություն է», ասել է Կլոպը:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին՝ Անգլիայում, Երևանի ժամանակով 23:00-ին:


