Արնաուտովիչը արդյունավետությամբ 2018-ին զիջում է միայն Սալահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վեսթ Հեմի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը Անգլիայի առաջնությունում «Էվերթոնի» հետ արտագնա խաղում (3:1) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
2018 թվականի ընթացքում ավստրիացին «Վեսթ Հեմի» կազմում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ՝ 16 միավոր և դա ԱՊԼ-ում երկրորդ արդյունքն է:
Իսկ այդ ցուցանիշով առաջատարը «Լիվերպուլի»հարձակվող Մոհամեդ Սալահն է՝ «գոլ+փոխանցում» հաշվարկով 23 միավոր:



