Մխիթարյանն իր արդյունավետությամբ Եվրոպայի թոփ-5 լիգաներում լավագույն եռյակում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի 16-րդ տուրի «Կրոտոնեի» դեմ խաղում (3-1) գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
Մխիթարյանը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում արդեն 8 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել՝ հավաքելով 15 միավոր գոլ+փոխանցում համակարգով, հայտնում է Armsport.am-ը:
Եվրոպական թոփ-5 լիգաներում Մխիթարյանից բացի ևս երկու ֆուտբոլիստի է հաջողվել առնվազն 7 գոլ ու գոլային փոխանցում կատարել։ Այդ ֆուտբոլիստներն են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը (11 գոլ, 7 գոլային փոխանցում) և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը (10 գոլ, 11 գոլային փոխանցման հեղինակ), հաղորդում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Ռոման» Իտալիայի առաջնությունում 33 միավորով ընթանում է 3-րդ տեղում՝ 4 միավորով զիջելով առաջատար «Միլանին»: