211652_close_icon

ՊՍԺ-ի նախագահ. Տուխելը աշխարհի լավագույն մարզիչն է

views-count4214 դիտում article-date 22:09 16-09-2018
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերի 18-ին: «Դա բարդ խաղ է լինելու: Գիտենք, որ ծանր է լինելու, «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում հասավ մինչև ՉԼ-ի եզրափակիչ: Սակայն ՊՍԺ-ն լավ խաղացողներ ու մարզիչ ունի, որոնք ունակ են «Լիվերպուլի» հետ հիանալի հանդիպում անցկացնել: Մենք ունենք գերազանց թիմ և աշխարհի լավագույն մարզիչը», ասել է Տուխելը: Հիշեցնենք, որ Տուխելը ֆրանսիական ակումբը գլխավորել է 2018թ. մայիսից:

Նմանատիպ նյութեր