Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է. Դիեգո Կոստա
«Չելսի»-ի նորեկ Դիեգո Կոստան նշել է, որ անգլիական ակումբի կազմում հանդես են գալիս աշխարհի լավագույն խաղացողները, իսկ նրանց մարզում է աշխարհի լավագույն մարզիչը:
«Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է: «Չելսի»-ի կազմում հանդես են գալիս աշխարհի լավագույն խաղացողները: Պրոֆեսիոնալ առումով ես ցանկանում եմ զարգանալ: Ցանկանում եմ աշխատել հենց Մոուրինյոյի հետ»,-ասել է Կոստան: