Կառլո Անչելոտտին աշխարհի լավագույն մարզիչն է. Դել Պիերո
Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդոր Դել Պիերոյի կարծիքով աշխարհի լավագույն մարզիչը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է:
«Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչն է: Ես շատ ուրախ եմ, որ հենց նրա հետ «Ռեալ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի իր 10-րդ գավաթը: Դա իսկապես հիանալի պահ էր մադրիդյան ակումբի համար»,-ասել է Դել Պիերոն:
Նշենք, որ այսօր Ալեսանդրո դել Պիերոն այցելել է ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Մադրիդի «Ռեալ»-ին: