211652_close_icon
views-count8802 դիտում article-date 18:48 16-09-2018

Երվանդ Վարոսյան. Հայհոյանքը քրեականացնելն իրավունքի տեսանկյունից նշանակում է՝ մեկ քայլ հետ. Tert.am

Փաստաբանների պալատը ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնելու նախագիծ է մշակել, որը վերաբերում է հայհոյանքը քրեականացնելուն: «Հայհոյանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումն է համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով»,- սահմանվում է առաջարկվող նախագծում: Փաստաբան Երվանդ Վարոսյանը [url=http://www.tert.am/am/news/2018/09/16/Yervand-varosyan/2792959]Tert.am[/url]-ի հետ զրույցում առաջարկվող նախագծի վերաբերյալ ասել է, որ նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտություն չկար, իսկ այն ընդունելը կնշանակի մեկ քայլ հետ կատարել իրավունքի տեսանկյունից: «Եթե լուրջ մոտենանք առաջարկվող նախագծին, ապա որևէ անհրաժեշտություն չկա ՀՀ-ում իրավունքի տեսակետից մեկ քայլ հետ կատարել: Ցանկացած քրեականացում նշանակում է մեկ քայլ հետ գնալ»,- ասաց Վարոսյանը: Հարցին, թե որտեղից կարող է ծագել դրա անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ վիրավորանքի մասին օրենք կա, որն ապաքրեականացվել է, Երվանդ Վարոսյանն ասաց, որ վիրավորանքի և զրպարտության հարցը լուծված է ՀՀ օրենքով, և հայհոյանքը քրեականացնելու անհրաժեշտությունը չկա։ Նրա խոսքով՝ ցանկացած անձ, ով վիրավորվել է հատկապես հրապարակային արված որևէ արտահայտությունից, կարող է քաղաքացիական հայց ներկայացնել և պատասխանատվության կանչել այն անձին, ով իրեն վիրավորել է: «Դա զուտ իրավական կողմն է, իսկ իմ կարծիքով՝ իրականում այլ բան է կատարվում: Ես կարծում եմ, որ գործ ունենք «ջուր ծեծոցիի» հետ, դա ժամանակ սպանելու միջոց է և շատերին, այդ թվում նաև մեզ զբաղեցնելու միջոց է, որպեսզի բան ունենանք անելու», ասել է փաստաբանը: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/16/Yervand-varosyan/2792959]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր