3164 դիտում
23:22 30-04-2019
Իշխանափոխությունից հետո արդարադատության ոլորտում ոչինչ չի փոխվել, չկա ճանապարհային քարտեզ, համակարգը նույնն է, իսկ չճնշելը դեռ ոչինչ չի նշանակում. Երվանդ Վարոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո արդարադատության ոլորտում, մեկ բառով ասած, ոչինչ չի փոխվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/30/ervand-varosyan/2987351?fbclid=IwAR3OHTmMLW2Gy-crws7XuWr36mumOru3KpJuxI6qcMdSzDpx5npPYPoR7zk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով արդարադատության համակարգում սպասվող փոփոխություններին ու սպասումներին:
[b]-Պարոն Վարոսյան, տարբեր միջոցառումներով նշվում է ՀՀ-ում իշխանափոխության մեկ ամյակը, և մեկ տարի առաջ արդարադատության ոլորտի տարբեր մասնագետներ, փաստաբաններ, հույս էին հայտնում նաև արդարադատության ոլորտում փոփոխությունների և հեղափոխության մասին: Ի՞նչ ունենք այսօր:[/b]
-Մեկ բառով՝ ոչինչ չունենք, իսկ մի քիչ ավելի երկար բացատրեմ, թե ինչու. քայլեր չեն ձեռնարկվել, որ ոլորտում փոփոխություններ լինեն: Դատաիրավական համակարգն իրենից ներկայացնում է օրենքներ, որոնք կարգավորում են այդ համակարգը, դրանք նույն մարմիններն են, որոնք առկա են այդ համակարգում, և դրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր որոշումներ են կայացնում:
Այս առումով որևէ օրենսդրական փոփոխություն չկա, չկան նաև այլ ոլորտներում հեղափոխական փոփոխություններ: Դատական համակարգի տեսակետից նույն Բարձրագույն խորհուրդն է, որը թանկարժեք ֆուրշետներ է կազմակերպում և շարունակում է նույն մեթոդներով ղեկավարել նույն դատական համակարգը, դատավորներն էլ նույն մարդիկ են:
-[b]Մեկ տարին բավարա՞ր էր այդ փոփոխությունները կատարելու համար:[/b]
-Ոչ, մեկ տարին խիստ բավարար չէր, սակայն մեկ տարին բավարար էր, որ մենք տեսնեինք ճանապարհային քարտեզը, որպեսզի մեզ համար տեսանելի լիներ, թե 5-10 տարի անց ինչ է լինելու:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/30/ervand-varosyan/2987351?fbclid=IwAR3OHTmMLW2Gy-crws7XuWr36mumOru3KpJuxI6qcMdSzDpx5npPYPoR7zk]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8844 դիտում
18:48 16-09-2018
Երվանդ Վարոսյան. Հայհոյանքը քրեականացնելն իրավունքի տեսանկյունից նշանակում է՝ մեկ քայլ հետ. Tert.am
2169 դիտում
21:58 18-07-2021
Մենք դեռ որոշ ժամանակ կգտնվենք հեղափոխական տեռորի դարաշրջանում․ Երվանդ Վարոսյան. Tert.am
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»