211652_close_icon
views-count21271 դիտում article-date 13:41 15-09-2018

Արարատի մարզում 67-ամյա վարորդը ГАЗ 3110-ով վրաերթի է ենթարկել 37-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Գրենա Ղազարյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի 16 ՍԼ 389 համարանիշի ավտոմեքենայով Այգեստան-Դալար գյուղամիջյան ճանապարհահատվածի Դալար գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 37-ամյա Վարշամ Օգտանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր