211652_close_icon

Պեպ Գվարդիոլա. Նպատակ ունեմ հավաքական մարզել

views-count3170 դիտում article-date 14:53 14-09-2018
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կցանկանար ազգային որևէ հավաքականի հետ աշխատել: «Ապագայում պատրաստվում եմ հավաքական մարզել, եթե նման հնարավորություն ընձեռվի: Կցանկանայի փորձել, այդ աշխատանքը միշտ հետաքրքիր է եղել իմ համար: Այո, ես «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգել եմ մինչև 2021 թվականը: Ես այստեղ ամեն ինչից գոհ եմ: Աշխատում եմ ակումբում, որտեղ շատ հետաքրքիր է», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր