13433 դիտում
15:17 12-09-2018
ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում. ընկերության հայտարարությունը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: Այս մասին ընկերությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով
Համացանցում հայտնված՝ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրության գաղտնալսման վերաբերյալ լուրերին, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարող էր գաղտնի ձայնագրել, քանի որ ՀՔԾ պետի հեռախոսահամարը այս ընկերությանն է պատկանել:
«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:
Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,-ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվել է ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:
Նմանատիպ նյութեր
3025 դիտում
17:53 12-02-2015
«Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Հրազդանի բժշկական կենտրոն. տեսանյութ
1206 դիտում
15:10 29-10-2014
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԱԻՆ սերվերային կենտրոնին նվիրեց դիզելային գեներատոր
1401 դիտում
20:23 23-01-2015
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն աջակցել է Աբովյանի ծննդատանը. տեսանյութ
Այս բաժնից
1024 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
697 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար