211652_close_icon
views-count2713 դիտում article-date 17:53 12-02-2015

«Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Հրազդանի բժշկական կենտրոն. տեսանյութ

«Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը բարեգործական ծրագրերի շրջանակներում «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին հատկացրել է ժամանակակակից բուժսարքավորումներ: Տրամադրված բժշական սարքավորումները հանձնելու նպատակով Հրազդանի բժշկական կենտրոն են այցելել ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Հրազդանի բժշկական կենտրոնի ծննդատանը «Վիվասել-ՄՏՍ» ընկերության կողմից հատկացվել են մանկական վերակենդանացման ծառայության կազմակերպման համար նախատեսված համապատասխան բուժսարքավորումներ: Բժշկական կենտրոնին տրամադրված այս նվիրատվության հանձնման արարողության շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն իր խոսքում ընդգծել է «Վիվասել-ՄՏՍ» ընկերության կողմից իրականացվող բազմաբնույթ բարեգործությունների կարեւորությունը` միաժամանակ փաստելով, որ մարզի առողջապահության բնագավառն ունի զարգացման լրջագույն հնարավորություններ եւ բուժ. հիմնարկների տեխնիկական հագեցվածությունն ու աշխատանքների կատարելագործումը համարվում է մարզպետարանի կողմից վարվող քաղաքականության գերակա ուղղություն: «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռ. Սահակյանն իր խոսքում նշել է, որ պետական աջակցությամբ լիովին հիմնանորոգված եւ կահավորված առողջապահական հաստատությունն ինչպես Հրազդանի, այնպես էլ հարակից այլ տարածաշրջանների ազգաբնակչության համար իրականացնում է բազմակողմանի ու հագեցված բժշկական սպասարկում եւ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության կողմից տրամադրված տեխնիակական միջոցները լրացնելու են կենտրոնում առկա բազմաբնույթ բուժսարքավորումների շարքն ու նպաստելու են համապատասխան ծառայության արդյունավետ եւ պատշաճ կազմակերպմանը: «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը շնորհակալական խոսքեր է հղել «Վիվասել-ՄՏՍ» ընկերությանը: Հրազդանի բժշկական կենտրոնում կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը` նշելով ընկերության կողմից առողջապահական բնագավառին ցուցաբերվող աջակցությունների հիմնական նպատակային շեշտադրումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր