«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն աջակցել է Աբովյանի ծննդատանը. տեսանյութ
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ է այցելել «ՎիվաՍել-Մտս» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Աբովյանի ծննդատան մանկական վերակենդանացման բաժանմունքին «ՎիվաՍել-Մտս» ընկերությունը նվիրել է ժամանակակից բուժսարքավորումներ, որոնք կնպաստեն առողջական բարդություններ ունեցող նորածինների ապաքինմանն ու vերականգնողական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ին «ՎիվաՍել-Մտս»-ի այս նվիրատվության կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Պապոյանը:
Աբովյանի ծննդատան տնօրինությունն ու մասնագետները շնորհակալական խոսքեր են հղել «ՎիվաՍել-Մտս» ընկերության գլխավոր տնօրենին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու համար եւ վստահեցրել, որ ժամանակակից բուժսարքավորումները կնպաստեն մանկական վերակենդանացման բաժանմունքի գործունեության ու նորածինների առողջության վերականգնման գործառույթների պատշաճ կազմակերպմանը: